22%

Ի՞նչ է WEB ծրագրավորումը

Վեբ ծրագրավորումը ներառում է վեբ էջերի, վեբ հավելվածների և այլ առցանց բովանդակության ստեղծում, որոնք ցուցադրվում են վեբ բրաուզերներում:

Վեբ ծրագրավորումն իրականացվում է ծրագրավորման տարբեր լեզուների միջոցով, ներառյալ HTML, CSS, JavaScript, PHP, Python, Ruby և Java: Այս լեզուներից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ և թույլ կողմերը, և լեզվի ընտրությունը կախված է նախագծի կարիքներից:

Վեբ ծրագրավորման հմտությունները մեծ պահանջարկ ունեն ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում: Հմուտ վեբ ծրագրավորողների շարունակական կարիք կա կայքերի և վեբ հավելվածների մշակման, պահպանման և թարմացման համար:Այն սովորելը բացում է կարիերայի լայն հնարավորություններ: Դուք կարող եք դառնալ Frontend, Backend կամ Full-stack ծրագրավորող։Կարող եք աշխատել հեռակա կարգով և ունենալ ճկուն աշխատանքային գրաֆիկ այն նաև թույլ կտա ստեղծել ձեր սեփական առցանց բիզնեսը։
#